Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել:
Ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չդիմելու արդյունքում կարող է զարգանալ անգամ լորձաթաղանթի ատրոֆիա:
Քթի լորձաթաղանթի չորություն կարող է առաջանալ ներքին և արտաքին պատճառներից:
Արտաքին պատճառներից է օգանիզմի ռեակցիան որոշ գրգռիչ գործոնների հանդեպ:
Ներքին պատճառներ կարող են լինել օրգանիզմում առկա ախտաբանությունները, որոնց մասին մարդը կարող է չիմանալ:
Պատճառներ են, օրինակ.
- վնասակար սովորությունները (ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը),
- ապրելավայրի անառողջ մթնոլորտը,
- աշխատանքն` աղտոտված միջավայրում (գազ, փոշի),
- օդի թարմացուցիչների հաճախակի օգտագործումը,
- սենյակում չափազանց չոր օդը,
- օրգանիզմում միկրոէլեմենտների, վիտամինների անբավարարությունը,
- շնչառական վարակների ժամանակ քթի անոթալայնիչ կաթիլների անվերահսկելի կիրառումը:
Երբ քթի լորձաթաղանթը չորանում է, առաջանում է այրոցի տհաճ զգացողություն, անգամ` քոր: Սկզբնական շրջանում ջրով ողողումները, կաթիլները բարելավում են վիճակը: Սակայն ավելի ուշ շրջանում վիճակը բարդանում է, ուստի անհրաժեշտ է առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի:
Քթի լորձաթաղանթի կարևոր գործառույթներից է օրգանիզմի պաշտանությունը արտաքին օտար գործոններից (փոշի և այլն), օրինակ, լորձարտադրության շնորհիվ օտար մասնիկները դուրս են մղվում քթի խոռոչից:
Քթի լորձաթաղանթի չորություն հանդիպում է ո՛չ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների մոտ:
Քթի լորձաթաղանթի չորության առաջին ախտանշաններն են.
- այրոց և քոր քթի խոռոչում,
- չորություն բերանի խոռոչում և քթի փակվածություն` հատկապես առավոտյան,
- մշտական չորություն, որի ժամանակ առաջանում են կեղևներ,
- քթանցքների շուրջ մաշկի չորացում և ճաքեր
- Հոտառության կորուստ, որն ամենաուշ զարգացող ախտանշաններից է:
Բուժման բացակայության դեպքում զարգանում են բարդություններ, օրինակ.
- անգինա,
- բրոնխիտ,
- թոքաբորբ,
- ֆարինգիտ,
- շնչառական վարակներ:
Օդի մեջ ալերգենների, մանրէների, սնկերի, փոշու միկրոմասնիկները գործոններ են, որոնք քթի չորության դեպքում պատճառ են դառնում տարբեր հիվանդությունների, առաջին հերթին՝ քիթըմպանի և բրոնխների:
Քթի լորձաթաղանթի չորությունը դիտվում է հետևյալ ախտաբանությունների ժամանակ.
- հիպերտրոֆիկ ռինիտ,
- կատառալ ռինիտ,
- Շեգրենի համախտանիշ (քթի լորձաթաղանթի, արցունքագեղձերի և թքագեղձերի աուտոիմուն բորբոքում),
- շաքարային դիաբետ,
- սկլերեմա,
- հորմոնալ խագարումներ:
Բուժումը
- աղային (ծովի աղ) իզոտոնիկ լուծույթով լվացումներ,
- խոնավեցնող յուղեր (չիչխանի, կտավատի, դեղձի), որոնք օգնում են հեռացնել կեղևները (կեղևների պատճառով արյունահոսության դեպքում կարելի է օգտագործել սոլկոսերիլ),
- հակավիրուսային ազդեցության քսուքներ (օքսոլինի քսուք),
- եթե քթի անոթների պատերը թույլ են, պետք է օգտագործել ասկորուտին, որը պարունակում է վիտամին C,
- ճթային ինհալացիաներ` աղային լուծույթներով,
- աղային լուծույթով քթի սովորական լվացումներ:

Կարդացեք նաև

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով...


Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...


Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...


Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...


Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...


Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...


Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...


Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...


Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...


Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...


Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...


Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...


Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն